Սպորտ 1 ամիս առաջ - 18:29 15-09-2026

Ազգերի լիգան վերադառնում է Երևան. մեկնարկել է Հայաստան - Չեռնոգորիա խաղի տոմսերի վաճառքը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սպասված հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց վաճառքում:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 20։00-ին։

Երկրպագուների համար ՀՖՖ-ն սահմանել է տոմսերի վաճառքի որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ նախքան գնում կատարելը.

Որտե՞ղ գնել. Տոմսերի վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում
Քանակային սահմանափակում. Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս

Անձնագրային նույնականացում. Տոմս գնելու համար պարտադիր պայման է համակարգում անձնագրային նույնականացում անցնելը: Տվյալները մուտքագրելուց հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 րոպեի ընթացքում։

QR կոդերի ակտիվացում. Գնումը բարեհաջող ավարտելուց հետո երկրպագուներն իրենց տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի անձնական հաշվում։ Կարևոր է հիշել, որ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ հերթերից ու կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ-ն հորդորում է երկրպագուներին մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ:

Armsport

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ