Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 53 րոպե առաջ - 13:59 15-09-2026

«Նոայի» նոր մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են․շուտով կներկայացվի մարզադաշտի նախագիծը

«Նոայի» ապագա մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլն արդեն արված է։ Մինչ այստեղ կսկսեն կառուցվել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի տրիբունաները, աշխատանքներն արդեն մեկնարկել են այն ենթակառուցվածքների վրա, որոնք անհրաժեշտ են ապագա կառույցի համար, հայտնում են ակումբից։

«130 միլիոն դրամի ներդրման արդյունքում մարզադաշտի տարածքով անցնող բարձրավոլտ օդային էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։

Մարզադաշտի համար ձեռք բերված հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման օդային գծերն ամբողջությամբ փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով։ Ապամոնտաժվել են հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր երկարությամբ հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Այստեղ ընդհանուր առմամբ տեղադրվել է 13.040 մետր մալուխ։

Նոր մալուխային գծերի երթուղին ընտրվել է այնպես, որ շրջանցի ապագա մարզադաշտի տարածքը։ Մալուխներն անցկացվել են նաև համայնքային ճանապարհների տակ՝ հետագայում դրանց սպասարկումը հնարավոր դարձնելու համար։

Կատարված աշխատանքը կարևոր է ոչ միայն մարզադաշտի շինարարության, այլև հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարման համար։ Եռաֆազ գծերի յուրաքանչյուր ֆազի համար օգտագործվել է առանձին միաջիղ մալուխ։ Այս լուծումը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում վնասված մալուխը առանձնացնել և վերանորոգել՝ առանց ամբողջ գծի աշխատանքը դադարեցնելու։

Բացի այդ, կառուցվել է լրացուցիչ պահուստային գիծ։ Վթարային իրավիճակում այն հնարավորություն կտա անցնել պահուստային սնուցման՝ բարձրացնելով տվյալ ցանցից սնվող գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը։

Աշխատանքներն իրականացվել են շինարարության թույլտվության հիման վրա՝ լիցենզավորված կապալառուի միջոցով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու համայնքի պատասխանատուների հետ համագործակցությամբ։

«Նոայի» նոր մարզադաշտի հիմքում ընկած աշխատանքն արդեն սկսված է, իսկ հիմնական աշխատանքները դեռ առջևում են։ Շուտով կներկայացվի մարզադաշտի նախագիծը, իսկ դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Դեպի հայկական մեծ երազանք»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները