Մշակույթ 1 ամիս առաջ - 18:42 11-09-2026

Դրամատիկական թատրոնում հայ վրիժառուների մասին ներկայացումը մեծ պահանջարկ ունի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին շրջանում համացանցում բավականին ակտիվորեն գովազդվում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը:

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բեմադրված այս գործը պատմում է 1981 թվականին ԱՍԱԼԱ-ի չորս մահապարտների կողմից Փարիզում թուրքական հյուպատոսարանի գրավման և դրան հաջորդած հրապարակային դատավարության մասին:

Oragir.News-ի հարցին՝ թե ինչու է հենց այսօր ակտիվորեն գովազդվում պատմական այս իրադարձություններին անդրադարձող ներկայացումը․ արդյոք հանրության մեջ նոր պահանջա՞րկ կա, և թատրոնը չի՞ մտահոգվում պաշտոնական «խաղաղության օրակարգին» հակասելու կամ պաշտոնյաների տրամադրությունները շարժելու հարցում, Դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Սամվել Գրիգորյանը կարճ պատասխանեց․ «Կա, պահանջարկ կա»,- նշեց նա։

Պաշտոնական օրակարգերին հակասելու և պաշտոնյաների հնարավոր արձագանքների մասով էլ թատրոնի փոխտնօրենն ընդգծեց․ «Եթե շարժած լինեինք, մինչև հիմա շարժվել էր։ Գովազդը վաղուց է գնում, ներկայացումը վաղուց է գնում․ էնպես չի, որ նոր ներկայացում է՝ նոր ենք բեմադրել։ Ներկայացումը շատ վաղուց է գնում»,- ասաց Գրիգորյանը։

Սամվել Գրիգորյանը նաև հավելեց, որ ներկայացումը նորություն չէ խաղացանկում, և գովազդային արշավը որևէ արտառոց ենթատեքստ կամ քաղաքական միտում չունի։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին