Ներքին 2 ժամ առաջ - 14:23 07-09-2026

Հայտնի է՝ ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը առաջիկա հանդիպման ժամանակ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը վերջինիս՝ Մոսկվա այցի ընթացքում:

Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունները կաշխատեն առևտրային հարցերի շուրջ՝ Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի միջև կարևոր հանդիպումից հետո։

Մոսկվայում Պուտինը և Փաշինյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ Հայաստանի ԵՄ կամ ԵԱՏՄ կողմնորոշման հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ասել էր, որ Հայաստանի վարչապետի այցը ՌԴ կկայանա մինչև այս տարվա վերջը: