Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:56 30-08-2023

Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Ճանապարհային երթևեկության խնդիրներն ամեն օր ուղեկցում են մեզ։

Խցանումներ, օդի աղտոտվածություն, վթարներ, վիրավորներ, մահեր…

Այս խնդիրները տարեցտարի շատանում են, լուծումներն էլ՝ բացակայում։

Յուրաքանչյուր դեպքից հետո հիշում ենք այս մասին ընդամենը մի քանի օր և շարունակում ապրել նույն վիճակում։

Ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորումը լուրջ վերլուծությունների և աշխատանքի կարիք ունի, և մենք չենք նախատեսել այս հարցին անդրադառնալ սիրողական մակարդակով, այլ արդեն մի քանի ամիս է քննարկումներ ենք ունենում միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որոնք ունեն լուրջ փորձ նման խնդիրների կարգավորման մասով։

Մեզ համար շատ կարևոր է նաև “Vision O” հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի:

Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ։

Նախնական քննարկման համաձայն՝ ընդամենը մեկ տարի հետո Երևանի ճանապարհային երթևեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից և զոհերից»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում