ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա:
Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, միաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։
Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ մնալու առանց որևէ կայուն գործընկերոջ:
Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։
Տեսանյութ: