Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 21:05 20-07-2025

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Սահմանադրությունը կրկին պետք է նշել՝ երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը:

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում: Այս ամենն ակնհայտ ապօրինի է, հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է»: