Ուղիղ եթեր
Ներքին 28 րոպե առաջ - 12:25 03-09-2026

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. Hetq

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել հետազոտության արդյունքները: Գրում է Հետքը:

Նախորդ տարի չեխ մասնագետները Սյունիք ու Լոռի էին եկել՝ հետազոտություն իրականացնելու: Ուսումնասիրել են շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա: Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն:
«Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում». այսպիսի վերնագիր ունի նոր զեկույցը, որը հիմնված է Սյունիքում իրականացված հետազոտության վրա: Այն հրապարակվել է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով:

Որպես նախապատմություն նշվում է, որ պղնձի եւ մոլիբդենի հանքարդյունաբերությունը Սյունիքում գործում է 1950-ական թվականներից՝ առաջացնելով թափոնների զգալի քանակ, որոնք պահվում են պոչամբարներում:

Ըստ զեկույցի՝ նախկինում կատարված հետազոտությունները փաստագրել են ծանր մետաղներով աղտոտվածություն հողում, ջրում եւ նստվածքներում: Մինչդեռ փոշու աղտոտվածության համակարգված գնահատում չի կատարվել: Հենց սրանով է առանձնանում չեխ մասնագետների ուսումնասիրությունը Սյունիքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: