Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:35 02-09-2026

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Փաշինյանն այսօր այցելել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց:

Նա իր ելույթում նախ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման ու վերաբացման առիթով՝ նշելով, որ դա մեծ իրադարձություն է կրթության ոլորտի համար, ապա խոսել դպրոցական կրթության ու ընթացքի մասին:

«Մեր ընկալումն այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ: Բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ արագ փոխվում է»,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ կրթական համակարգն անհրաժեշտ է բարեփոխել այնպես, որ մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տանք, քանի որ ԱԲ-ի ներդրմամբ աշխատաշուկայի պահանջները ևս փոխվում են:

Ելույթը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի