Ներքին 1 ժամ առաջ - 19:12 01-09-2026

Գագիկ Խաչատրյանը կիսագիտակից վիճակով է մասնակցում դատական նիստին



Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Գագիկ Խաչատրյանն արդեն ՔԿ–ում է, շուտով միջնորդություն կներկայացվի նրան կալանավորելու վերաբերյալ»,– հայտնեցին Քննչական կոմիտեից։

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։

«71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։ Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների»,-ասված է հայտարարության մեջ։