Ներքին 13 րոպե առաջ - 15:23 31-08-2026

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28–ին աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։

Հանձնաժողովից NEWS.am–ին հայտնում են, որ այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայանի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումներին։

Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր։Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ոլորտի ընկերությունների հետ պարբերական աշխատանքային հանդիպումները՝ ընդգծելով համատեղ աշխատանքների կարևորությունը։