Ներքին 2 տարի առաջ - 18:17 12-06-2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վերականգնվել է աղետից վնասված շուրջ 5 200 գծամետր ընդհանուր երկարությամբ գազատար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման պատճառով Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով։

Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ։

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարել է վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման