Ներքին 17 րոպե առաջ - 22:05 28-08-2026

Հեղափոխություն` հանուն 2 դոլար 48 ցենտի

Երբ իշխանությունների ներկայացրած որևէ թիվ, ցուցանիշ ենթարկվում է դետալային վերծանման, առաջանում է խիստ ուշագրավ պատկեր` բացասական իմաստով։

Նախօրեին Oragir.Newsներկայացրել էր պաշտոնական գերատեսչություններից մեկում առկա տվյալներ ապօրինի ծագման գույքերով պետությանը առ 14.08.2026 վերադարձված արժեքների, որը ընդանրապես հեռու էր առնվազն Նիկոլ Փաշինյանի խոստումներից և ներկայացրած թվերից։

Հրապարակումից րոպեներ անց Դատախազությունը ներկայացրեց իրենց տվյալներով առկա թվերը։ Եվ եթե անգամ ենթադրենք, թե դրանք են իրականը, ապա կրկին ստացվում է խայտառակ պատկեր։

Այսպես, եթե ըստ Դատախազության 2018֊ից առ այսօր «թալանից» պետությանն է վերադարձվել 833 միլիոն ԱՄՆ դոլար, ապա դա, բաժանելով բնակչության թվի (3.103.900), ստանում ենք մեկ հպարտ քաղաքացու հաշվով ամիսը 2.48 դոլար, այն դեպքում, երբ ՔՊ֊ական պաշտոնյաները ամսական ստանում են միլիոնավոր դրամներ։ Իսկ երկուսուկես դոլարը վիրավորական է ոչ միայն հպարտ, այլ նաև շատ համեստ մարդկանց համար։

Ամենից շատ դիտված