Ներքին 1 օր առաջ - 17:26 28-08-2026

Արցախի պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին, պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը

Բերտա Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս ՀՀ)։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին՝ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս։

Այդ դեպքից անցել է գրեթե 3 տարի։ Ես, մայրս և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրս ապրում ենք վարձով։ Այս ընթացքում պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն։ Մինչ օրս հարազատներս չեն ստացել որևէ կարգավիճակ, մինչդեռ այդ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք էր։

Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք սրտի ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։

Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը։ Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես՝ տան միակ աշխատողս աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։

Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում։
Եվ վերջում ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն և արդյո՞ք բնակարանների սեփականատերերի կողմից ստացված եկամտից եկամտահարկ է վճարվում պետությանը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում
21:13 Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը