Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 11:38 27-08-2026

Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովորդը խնդրել է խաղահրապարակ կառուցել. խաղաղությունը կա

Կառավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Փաշինյանին ասաց, որ սահմանամերձ Ներքին Հանդ գյուղում խաղադաշտ կկառուցվի, և դա երեխաներին տրված խոստում է։

Վարչապետն էլ արձանագրեց՝ շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովորդը խնդրել է խաղահրապարակ կառուցել. «Որ ասում ենք խաղաղությունը կա, թե չկա, սրա մասին ա։ Նշանակում ա՝ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան էդ խաղահրապարակում խաղան, մտավախություն չունեն»։