«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումների հետևանք են։
«Սա առաջին դեպքը չէ։ Փաշինյանի հանձնարարություններից հետո իրավապահները պարբերաբար ոտնահարում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները և կատարում շեֆի առաջադրանքը։ Նրանք այնքան են կատարել շեֆի առաջադրանքները, որ մի օր անգիտակից վիճակում կմտնեն իրենց սեփական տներ և խուզարկություններ կանցկացնեն»,- ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում խուզարկություններ իրականացնելու համար իսկապես կարող են հիմքեր լինել, սակայն, նրա խոսքով, իշխանությունները աչք են փակում իրենց կողմնակիցների ունեցվածքի և ճոխ կենսակերպի վրա։
Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ մերձեցմամբ հետաքրքրված լինելու պատճառով, արևմտյան երկրները չեն արձագանքում Հայաստանում տեղի ունեցողին։
«Եվ պատահական չէ, որ այս բոլոր ապօրինություններին զուգահեռ Արևմուտքում ոչ ոք ոչինչ չի նկատում։ Դրա գինն այն հայտարարությունն է, թե պատրաստվում են ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել»,- հավելել է Մանուկյանը։