Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:06 13-08-2024

Երևանի թիվ 49 երթուղու ավտոբուսի վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան խճուղի և «Կորեայի Ձոր» խաչմերուկից շտապօգնության 16 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մոտ 35 տարեկան անգիտակից տղամարդու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ազիզյան գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն` Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին, վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բաբաջանյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետն է։
Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ Վ. Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա