Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:06 24-08-2026

Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

«Ձեր կառավարության ներկայացրած ծրագիրը հայկական պետության բովանդակության առումով պիղծ է, որովհետև այն պնդումները որ վերաբերում են մեր Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին, եկեղեցուն, տարածքների հանձնմանը, որևէ կապ չունեն իրական հայկական պետության բովանդակության հետ: Ինչպե՞ս եք ասում, որ ընտրություններից առաջ ժողովուրդը Ձեզ թույլ է տվել Սահմանադրությունը փոխի»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը հունից դուրս եկավ Աննա Գրիգորյանի խոսքերից՝ սկսելով մեղադրել Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին Հայաստանում ընտրությունները բազմիցս կեղծելու, միլիոններ կուտակելու մեջ. «Ով-ով լեգիտիմությունից խոսա, դուք տանձից, խնձորից, մանդարինից խոսացեք»:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի, քանի դեռ Քոչարյանի կլանը չի ունեզրկվել մինչև վերջին կոպեկները՝ հավելելով, որ իր պարտավորությունն ու նպատակն է, որ քոչարյանասերժական կլանը ունեզրկվի, ապա հայ ժողովրդի անունից դիմեց իրավապահ համակարգին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան