Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 13:02 24-08-2026

Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան

Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե հենց սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ պրոբլեմն այնտեղ է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ դիպլոմը ստացել է վարչապետ դառնալուց հետո ու 7 տարի նույն դասարանում է մնացել։

«Ես ԵՊՀ դիպլոմ չունեմ, ունեմ ստուգման գրքույկ, որտեղ բացի գերազանցից՝ ուրիշ բան չկա»,- արձագանքեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված