Ներքին 59 րոպե առաջ - 15:44 21-08-2026

Բոլոր կալանավորների պահպանման պայմանները վատ են․ հակասանիտարական վիճակ ա, գերբեռնված, պատերը՝ նեխած

Ես չէի կարող կանխատեսել արդյունքը, որովհետև մեր երկրում միշտ չի, որ իրավունքը գործում է։ Դատավորը առաջնորդվել է օրենքով, մյուս դատավորներն էլ պետք է օրինակ վերցնեն դատավորից։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

«Բոլոր կալանավորների պահպանման պայմանները էդ պայմաններում վատ են, որովհետև կալանավայրերը գերբեռնված են, հակասանիտարական վիճակ ա, պատերը՝ նեխած, որը կալանավորներին խոշտանգելու միջոց ա»,- ասաց Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ ազատության մեջ իր հաջորդ քայլը այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, ուշ գալուց հետո պիտի վերադառնա իր պայքարին․ «Չե՛նք ճանաչելու Արցախը Ադրբեջանի մաս»։

Հիշեցնենք, որ դատարը որոշում կայացրեց վերացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ գործող կալանքը։

Դատավորը ոստիկաններին դուրս հրավիրեց՝ նշելով, որ Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվելու։ Ներկաները ծափահարեցին։

Ամենից շատ դիտված