Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից «
Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Հիշեցնենք՝ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։ Կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։