Ներքին 5 տարի առաջ - 21:26 20-08-2021

Վեհափառ Հայրապետի ցանկությամբ նրա հոբելյանը չի նշվելու

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ՝ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու, և որևէ միջոցառում չի իրականացվելու. Վեհափառ Հայրապետի 70-ամյակի առիթով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան «Արմենպրես»-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

«Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձն է, լրանում է Հայրապետի ծննդյան 70-ամյակը, սակայն, ելնելով բոլորին հայտնի հանգամանքներից, Վեհափառ Հոր մասնավոր ցանկությամբ հոբելյանը չի նշվելու, և որևէ միջոցառում չի իրականացվելու,- ասել է նա՝ նշելով,- Ամենայն Հայոց Հայրապետն այս առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղում համայն մեր ժողովրդին և աղոթում Հայաստան և Արցախ հայրենի մեր աշխարհի խաղաղության, ապահով և անվտանգ կյանքի համար»։

Վահրամ ավագ քահանա Մելիքյանի հավելել է, որ ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճամփորդում է և Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում. «Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և Ավստրիայում՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու՝ Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Աշխատանքային հանդիպումներին հաջորդած իր արձակուրդային օրերից հետո Վեհափառ Հայրապետն օգոստոս 25-ին կվերադառնա Մայր Աթոռ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա