Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:56 08-03-2024

Անթիլիասի Մայրավանքում նշել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան օրը

Անթիլիասի Մայրավանքում նշել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Արդարեւ, Ուրբաթ, 8 Մարտ 2024-ի առաւօտուն, վանաբնակ միաբան հայրերն ու Կաթողիկոսարանի զանազան կառոյցներու պաշտօնէութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ նշեցին ազգիս Հովուապետին ծննդեան տարեդարձը։ Սիրոյ, յարգանքի, առողջութեան, արեւշատութեան ու բեղուն ծառայութեան բարեմաղթութիւններով լեցուն խօսքեր արտասանուեցան Միաբանութեան ու պաշտօնէութեան կողմէ։

Օրհնութեան խօսք ուղղեց նաեւ Վեհափառ Հայրապետը։ Իր հայրական օրհնութիւնը տալէ ետք ներկաներուն՝ ան շնորհակալութիւն յայտնենց բոլորին, որոնք ազնիւ գտնուած են յիշելու եւ նշելու իր ծննդեան տարեդարձը։ Այս առիթով ան ընդգծեց ամեակներուն կարեւորութիւնը՝ ըսելով, թէ անոնք առիթ են անցեալին նայելու, համապատասխան կերպով ներկան ապրելու եւ հեռատեսութեամբ ու տեսլականով ապագան ծրագրելու։

Աւարտին, Նորին Սրբութիւնը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկաները, եւ բոլորը միասնաբար երգեցին «Կիլիկիա» օրհներգը եւ Հայրապետական մաղթանքը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ