Հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանի որդին՝ Ալեքը, նշում էր իր ծննդյան տարեդարձը։
Օրվա առթիվ Լուսինեն, նրա ամուսինն ու ընտանիքի ավագ դուստրը՝ Արիանան, փոքրիկի համար գեղեցիկ անակնկալ էին կազմակերպել՝ պատրաստելով թեմատիկ ձևավորում և շնորհավորանք։
Լուսինեն կիսվել է տոնական կադրերով և հրապարակմանը կից գրել.
«Պիտի ասեմ՝ թիմային աշխատանք էր սա։ Ապրեն մաման, պապան ու Արիանան»։
Ընտանեկան ջերմ մթնոլորտում կազմակերպված անակնկալը փոքրիկ Ալեքի օրվա ամենահիշարժան պահերից մեկն է դարձել։
Թամարա Քալանթարյան