Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը լուրջ սահմանափակումներ է մտցնում երկրից հեռացած և Ռուսաստանում հետապնդվող քաղաքացիների նկատմամբ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր իրավական ակտը վերաբերում է արտերկրում գտնվող այն անձանց, ովքեր խուսափում են Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված պատժից կամ անտեսում են քաղաքական բնույթի մի շարք հոդվածներով սահմանված վարչական տուգանքները։
Նոր օրենքի համաձայն՝ նման արտագաղթողների բանկային հաշիվները կսառեցվեն, նրանց կարգելվի գործարքներ իրականացնել լիազորագրով, oգտվել էլեկտրոնային ստորագրություններից, վարկեր ստանալ, ինչպես նաև հեռակա մուտք գործել պետական ծառայությունների համակարգ։
Բացի այդ, նրանք զրկվում են գրեթե բոլոր հյուպատոսական ծառայություններից, այդ թվոմ՝ նոր անձնագիր ստանալու, ամուսնություն գրանցելու կամ անունը փոխելու հնարավորությունից, ինչն իրավաբանները որակում են որպես քաղաքացիությունից փաստացի զրկում։
Թամարա Քալանթարյան