40 օր առաջ ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացավ բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը՝ Ալետան։
Այդ ծանր կորստից հետո Նորայրը մի քանի հրապարակում է կատարել՝ նշելով, որ թեև մեծ դժվարությամբ, բայց աստիճանաբար վերադառնում է իր մասնագիտական գործունեությանը։
Ավելի վաղ նա կիսվել էր հուզիչ գրառմամբ՝ խոստովանելով, որ չի ցանկանում խոսել ո՛չ քրոջ, ո՛չ էլ իր ապրումների մասին, քանի որ այդ ցավը միշտ իր հետ է մնալու։
Միաժամանակ Նորայրը նշել էր, որ շարունակելու է ապրել, աշխատել և ուրախացնել մարդկանց՝ վստահ լինելով, որ քույրն էլ կցանկանար իրեն տեսնել ուժեղ և շարունակել հպարտանալ իրենով։
Քրոջ մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը նոր հուզիչ հրապարակում է արել։
Նա հրապարակել է Ալետայի լուսանկարը և դրան կից գրել է.
«40 օր առանց քեզ»։
Թամարա Քալանթարյան