Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:49 04-08-2026

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն, օգոստոսի 3-ից՝ 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։

Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Ամենից շատ դիտված