Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 10:34 22-10-2025

Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրումը իրապես հեղափոխություն է. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանով ցորենի ներկրումը ՀՀ լա՞վ բան է, թե՞ վատ. այսօր ԱԺ-ում իր ելույթում հարցն ուղղելով ընդդիմադիրներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կար քննադատություն, որ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, և Հայաստանը ստանալու է ոչինչ»,-ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը՝ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրմանը։

Նա ընդգծել է, որ վերջապես ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա. «Ես կարծում եմ՝ տեղի ունեցածը իրապես հեղափոխություն է»,-ասել է նա։