ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը քննարկում են մինչև օգոստոսի 4-ը Հորմուզի նեղուցում բնականոն նավագնացության վերականգնման հարցը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ընթացիկ բանակցությունները Թեհրանի համար «վերջին հնարավորությունն» են։
Թրամփի խոսքով՝ բանակցությունների երկրորդ փուլում քննարկվելու է Իրանի ապամիջուկայնացման հարցը։
«Իրանը չպետք է ունենա միջուկային զենք»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։