Ներքին 1 ժամ առաջ - 17:42 03-08-2026

Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է. Ռուբինյան

Տեղի ունեցածը դատապարտելի բան է. և հայհոյանքը, և ծեծը, և բռնությունը. Հաջորդը, կհամաձայնեք, որ տեղի ունեցածը ինչ-որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ-որ թեմա է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելուն, ինչպես նաև վերջինիս կողմից հայհոյանքներ հնչեցնելուն։
«Ոչ ես, ոչ դուք, չգիտենք եղելությունը, ով ում ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել, դրա համար ես դժվարանում եմ մեկնաբանել։

Ինչո՞ւ ամբողջ եղելությունը չգիտեմ, որովհետև ա) մենք չենք խոսում քաղաքական իրադարձության մասին, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, և բ) որովհետև բովանդակային իմաստով, և իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն:

Իսկ պարոն Կոնջորյանի մասով, ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցերը կարող են բարձրացվել, բայց ինչ-որ սահման կա էլի, ամեն դեպքում։

Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը՝ այլ մարդ։ Համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ, պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել ինչ-որ ընկերության հետ»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված