Ներքին 7 ամիս առաջ - 15:55 03-03-2026

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Երբեմն ինձ թվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդում են ընդամենը երեք հոգի, որոնցից մեկը ես եմ։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՔՊ խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահի՝ վերջերս արված հայտարարությունը, որով նա աջակցություն էր հայտնել Սամվել Կարապետյանին:

«Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտին թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ։ Սա տխուր մասն էր, իսկ բավականին զվարճալի մասն այն էր, որ, փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն (Լևոն Զուրաբյան - խմբ․) այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորնդ այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել։», - հավելել է Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա