Ներքին 2 ամիս առաջ - 17:30 03-08-2026

Նարեկ Կարապետյանը կարող է աշխատավարձը ստանալ և տալ ինչ–որ մեկին. Ռուբինյան

Չկա նման մեխանիզմ և Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը և տալ ինչ-որ մեկի, դա իր գործն է արդեն. նույնն էլ վերաբերվում է պարգևավճարներին։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հրաժարվելու է աշխատավարձից ու պարգևավճարներից։

«Աշխատավարձը ինքը պիտի ստանա և կստանա, մնացածը իրենց գործն է։ Ես կարող եմ ասել, որ մենք, մեր խմբակցության պատգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, համենայն դեպս, օրինակ, ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է և ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից։ Եթե հարուստ լինեի, կարող է և կարողանայի, չգիտեմ։ Բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա, սա, այսինքն, ևս մեկ ցուցիչ է, որ խնդիրները առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի