Հայտարարություն – բողոք՝ ուղղված ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին, պատգամավորներին և զանգվածային լրատվամիջոցներին։
Հանրային խիստ պարսավանքի ենք ենթարկում և պաշտոնական բողոք ներկայացնում սույն թվականի ԱԺ անդրանիկ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովի դեմ՝ հակապետական, խտրական և էթիկայի տարրական կանոնները խախտող վարքագծի համար։
Փաստացի հիմքերը․
ԱԺ նիստը վարողի աթոռից հնչած ցինիկ ու հեգնական պատասխանը պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին, թե ինչու՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված չէ նիստին, որակում ենք որպես պետական մակարդակով իրականացվող բացահայտ խտրականություն և հարված հայության ազգային արժանապատվությանը։ Սեփական դիրքի չարաշահմամբ տեղաբնիկ ժողովրդի դարավոր հոգևոր կենտրոնն ու Միածնաէջ Մայր Աթոռի Գահակալին նվաստացնելը դուրս է պատգամավորական էթիկայի բոլոր սահմաններից։ Ազգային փոքրամասնության պատկանելությունը կամ այլ կրոնական հայացքները որևէ մեկին իրավունք չեն տալիս միջամտել ՀԱՍԵ ներքին գործերին կամ հեգնել միլիոնավոր հայերի հոգևոր առաջնորդին։
Հստակ պահանջներ ԱԺ էթիկայի հանձնաժողովից և խորհրդարանից․
Անհապաղ հեռացում․ Զրկել Կնյազ Հասանովին ԱԺ նիստեր վարելու իրավունքից և հեռացնել նրան զբաղեցրած խորհրդարանական հանձնաժողովների պատասխանատու դիրքերից։
Քաղաքական և իրավական գնահատական․ Պաշտոնապես քննության առնել սույն միջադեպը և կիրառել խստագույն կարգապահական պատժամիջոցներ։
Հանրային ներողություն․ Պարտադրել պատգամավորին հանդես գալ հրապարակային ներողությամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց և ողջ հայությունից։
ԱԺ նիստը վարող ազգային փոքրամասնության ներկայացուցչի ցինիկ հեգնանքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին պետական մակարդակով իրականացվող բացահայտ խտրականության և սրբապղծության դրսևորում է: Սեփական դիրքի չարաշահմամբ տեղաբնիկ ժողովրդի դարավոր հոգևոր կենտրոնը նվաստացնելը ոչ միայն էթիկայի կոպիտ խախտում է, այլև ուղղակի հարված հայության ազգային արժանապատվությանը: Կնյա՛զ, անկոչ հյուրի պես դու կարող ես այստեղ-այնտեղ գնալ, այլ ոչ թե Միածնաէջ Մայր Աթոռի Գահակալը, ում հանդեպ հարգանքը պարտադիր է բոլորի, առավել ևս՝ այլ կրոնական պատկանելիություն ունեցողների համար: Մի՛ տրորեք մեր ազգի արժեքները ձեր քաղաքական խաղերի մեջ, իսկ դիտավորյալ կամ անփութորեն խոսող այդ պատգամավորը, ով անցած գումարմանը նույնիսկ երեք անգամ դիմելուց հետո այդպես էլ ոչ մի հարց չլուծեց ու միայն բողոքեց առողջությունից, պետք է էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կամ անձամբ հրաժարական տա, հեռացվի ու փոխարինվի այլ մեծահասակով:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻՆ
Պատգամավո՛ր Հասանով,
Ձեր կողմից ԱԺ նիստը վարողի աթոռից հնչեցված ցինիկ ու հեգնական արձագանքը՝ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդարան չհրավիրվելու հետ, դուրս է պետական պաշտոնյայի էթիկայի և բարոյականության բոլոր սահմաններից: Մի՛ տրորեք մեր ազգի արժեքները ձեր քաղաքական խաղերի մեջ. դրա իրավունքը Ձեզ ոչ ոք չի տվել: Դուք, լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և ունենալով այլ կրոնական պատկանելիություն, պարտավոր եք հարգանք տածել տեղաբնիկ ժողովրդի դարավոր հոգևոր կենտրոնի՝ Միածնաէջ Մայր Աթոռի և նրա Գահակալի հանդեպ: Կնյա՛զ, անկոչ հյուրի պես դուք կարող եք այստեղ-այնտեղ գնալ, այլ ոչ թե Վեհափառ Հայրապետը:
Այս դիտավորյալ կամ անփութորեն արված հայտարարությունը հանդիսանում է պետական մակարդակով հովանավորվող խտրականության և սրբապղծության ակնհայտ դրսևորում: Հիշեցնում եմ Ձեզ՝ դեռ անցած գումարման ժամանակ ինձ հետ հանդիպմանը Դուք մշտապես բողոքում էիք Ձեր առողջությունից և երեք անգամ դիմելուց հետո այդպես էլ ոչ մի խնդիր չլուծեցիք: Եթե չեք կարողանում կատարել Ձեր պարտականությունները և թույլ եք տալիս ազգային արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, ապա Ձեր տեղը խորհրդարանում չէ:
Պահանջում եմ՝
Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կամ սեփական նախաձեռնությամբ անհապաղ ներկայացնել հրաժարականի դիմում:
Ազատել ԱԺ նիստերը վարողի և հանձնաժողովների պատասխանատու դիրքերը՝ տեղը զիջելով աշխատունակ այլ մեծահասակի:
Հրապարակային ներողություն խնդրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց և ողջ հայ ժողովրդից:
Սեմյոն Բաբայան