Ներքին 1 ժամ առաջ - 13:29 31-07-2026

Փաշինյանը չի ներկայացրել Moody’s-ի որոշման ռիսկերը․ FIP

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել է․ «Moody’s-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատել է Ba3 մակարդակում»։

Անդրադառնալով վարկանիշի հեռանկարի բարելավմանն ու սուվերեն վարկանիշի՝ Ba3 մակարդակում պահպանմանը՝ վարչապետը ներկայացրել է գործակալության գնահատականում արձանագրված դրական փոփոխությունները՝ մատնանշելով քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումն ու տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդումը։

«Փաստերի ստուգման հարթակը» կառավարության նիստում հնչած պնդումները համադրել է Moody’s Ratings-ի ամբողջական որոշման հետ և արձանագրել, որ վարչապետի կողմից պաշտոնական ներկայացման մեջ տեղ չեն գտել գործակալության մատնանշած մի շարք առանցքային ռիսկեր և վերապահումներ։ Այս մասին գրում է FIP-ը։

*Moody’s Ratings-ը (Moody’s Investors Service) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալություններից մեկն է (S&P Global Ratings-ի և Fitch Ratings-ի հետ միասին մտնում է համաշխարհային «Մեծ Եռյակի» մեջ)։

Կառավարության նիստում չներկայացված ռիսկերը

Խաղաղության պայմանագրի կնքման անորոշությունը

Moody’s-ը հեռանկարի բարելավման պատճառների թվում իսկապես նշում է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի թուլացումը։ Միաժամանակ, սակայն, գործակալությունը զգուշացնում է, որ լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս քիչ հավանական է։

«Տեսանելի ապագայում լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ինչը Երևանի համար շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն և ներքաղաքական առումով բարդ հարց»,- նշված է որոշման մեջ։

Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական ռիսկերը

Գործակալությունն անդրադարձել է նաև Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքական կողմնորոշմանն և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ պահպանվող անորոշությանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ երկու երկրների սերտ տնտեսական կապերի պայմաններում այդ անորոշությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական անվտանգության վրա։

«Թեև աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, Հայաստանի փոփոխվող արտաքին կողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունները շարունակում են ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ տնտեսական կապերը»,- նշված է որոշման մեջ։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ