Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով լուսանկար բժշկական հաստատությունից։
«Շնորհակալ եմ հրաշք մասնագետին։ Ցավերս այնքան ուժեղ էին, որ չդիմացա մինչև առավոտ։ Բեմի կյանքն ի վերջո իրենն անում է․․․ Շատ սիրելի՛ մարդիկ, ոտքս չեմ կոտրել, այլ խնդիր է, որը ևս բավականին ցավոտ էր։ Շնորհակալ եմ բոլորիդ, դուք հրաշք եք», — գրել է երգչուհին։
Սյուզաննան դեռևս չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր է ի հայտ եկել, սակայն նշել է, որ այն կապված է լարված աշխատանքային ռեժիմի և բեմական գործունեության հետ։
Թամարա Քալանթարյան