Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 19:54 30-07-2026

«Ռուսական երկաթուղիները» (ՌԺԴ) չի հրաժարվում Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրից․ մանրամասներ

Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» (ՌԺԴ) ամբողջությամբ կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանն ստացել է ժամանակակից երկաթուղային ենթակառուցվածք՝ առանց պետական բյուջեի վրա դրա վերականգնման և պահպանման ծախսերի բեռ դնելու։

Նա նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղուց» ՌԺԴ-ին երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, իսկ ստացված ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

ՌԺԴ-ի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը մտադիր է շարունակել պահպանել կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Միաժամանակ, եթե պայմանագրի պայմանները փոխվեն կամ այն դադարեցվի, ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձ։

Բելոզերովը նաև ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և կարևոր գործատուներից մեկն է։ Նրա ներկայացմամբ՝ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

Բելոզերովը նշել է նաև, որ հայկական երկաթուղու վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին տեղեկությունները ՌԺԴ-ում ստացել են մամուլից, ինչը, ըստ նրա, ընկերությունում «զարմանքով և տարակուսանքով» են ընդունել։

Նա հավելել է, որ Հայաստանի հյուսիսում Դեբեդ գետի ավերիչ վարարումից հետո երկաթուղու վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ռուսաստանի Դաշնության պահուստային ֆոնդի միջոցներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ