Դերասան Վահե Զիրոյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, հազվադեպ է հանրությանը ներկայացնում ընտանեկան լուսանկարներ։ Այս անգամ, սակայն, դերասանը բացառություն է արել և հետևորդների հետ կիսվել ջերմ դրվագով։
Զիրոյանը հայտնել է, որ ներկայացումներից մեկին այցելել է մայրիկի հետ, իսկ հրապարակված համատեղ լուսանկարին կից գրել է. «Աշխարհի սերս»։
Հատկանշական է, որ տարիներ առաջ, ArmLur.am-ի հետ զրույցում խոսելով իր մասնագիտական գործունեության և հայկական սերիալների կերպարների մասին, դերասանն արտահայտել էր իր հստակ դիրքորոշումը.
«Սերիալային ասպարեզում կան հատուկենտ մարդիկ, որոնք իրենց կերպարը կերտում են այնպես, որ չեն մտածում, թե սկզբում ինչ են խաղացել։ Մեր հայկական սերիալներում տղա դերասանները շատ են, բայց մեզ պակասում են տղա կերպարները՝ կարող է լինել «հայաթի տղա», «բիզնեսմեն տղա»։
Ես ինքս, օրինակ, հայաթի տղա եմ, ես իջնում եմ հայաթ, տղաների հետ նստում եմ, խոսում եմ, շփվում եմ, թեմայի մեջ կամ։ Պետք է դա խաղալ, մտնել իրական կերպարի մեջ, որ տղաները նայեն, ասեն՝ հա էլի, սա վերցված է մեր կյանքից, ոչ թե խաղան կանացի երևակայությամբ, որն ընդհանրապես իրականության հետ որևէ աղերս չունի։
Բոլոր տղաները առյուծ են, բայց թագավորը մեկն է, և ամեն մեկը պետք է իր տեղն իմանա, ինչը պետք է լինի նաև սերիալի մեջ։ Տղան տղա է, կինը՝ կին։ Չի կարող տղան հակառակը լինել, դա ինձ համար նորմալ չէ, և կարող է դա է պատճառը, որ չեմ սիրվում հանդիսատեսի կողմից, սերիալներում նկարահանվելու առաջարկներ չունեմ։ Ես խոսում եմ ճիշտ բանի մասին, որը պետք է ընդունվի՝ անկախ ամբիցիաներից»։
Թամարա Քալանթարյան