Երգիչ Արման Հովհաննիսյանը, ով սովորաբար աչքի է ընկնում զսպվածությամբ և հազվադեպ է սոցիալական ցանցերում ցուցադրում ընտանեկան կյանքը, այս անգամ բացառություն է արել։
Երգիչն ինստագրամյան իր էջում ջերմ հրապարակում է արել՝ հետևորդներին ներկայացնելով իր դստրերին։
Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանն ու նրա կինը՝ Յանան, դաստիարակում են երեք դուստրերին՝ Էլենին, Գայանեին և փոքրիկ Ադրիանային։
Երգիչը բազմիցս նշել է, որ աղջիկներն իր կյանքի ամենամեծ հարստությունն ու ոգեշնչման աղբյուրն են։
Չնայած խիտ համերգային գրաֆիկին և հաճախակի աշխատանքային ուղևորություններին՝ Արմանն ազատ ժամանակը միշտ նվիրում է ընտանիքին։
Դստրերի հետ հազվադեպ հանդիպող այս հրապարակումը մեծ արձագանք է գտել երգչի երկրպագուների շրջանում՝ արժանանալով հազարավոր հավանումների և ջերմ մեկնաբանությունների։
Թամարա Քալանթարյան