Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:00 29-07-2026

Ամենամեծ քրեական ենթամշակույթի կրողը Նիկոլ Փաշինյանն է․ իրավապաշտպանի կոշտ գնահատականը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Չնայած պաշտոնական պարզաբանումներին, շարունակում են մնալ բազմաթիվ անպատասխան հարցեր, իսկ նախկին փորձը թույլ չի տալիս անվերապահորեն վստահել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ջերմուկի զորամասում ծեծի ենթարկված ժամկետային զինծառայողի մասին ահազանգը, կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Այս կոնկրետ դեպքի մասին վերջնական գնահատական տալ չեմ կարող, որովհետև ամբողջական տեղեկություններ չունեմ, բայց նախկինում ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բուժօգնությունը ուշացել է, և դրա հետևանքով նույնիսկ մահեր են գրանցվել։ Եթե այս տեղեկությունը ճիշտ չէ, ապա պետք է ներկայացվեն բոլոր փաստերը, որոնք կփարատեն կասկածները»,- ասաց նա։

«Սա ազգային անվտանգության խնդիր է։ Երբ բանակում կա անպատասխանատվություն, ոչ կանոնադրական հարաբերություններ և վերահսկողության բացակայություն, դրա հետևանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Ծնողները սկսում են վախենալ իրենց երեխաներին բանակ ուղարկելուց, երիտասարդները փորձում են խուսափել ծառայությունից, իսկ դա արդեն հարված է պետության պաշտպանունակությանը»,- նշեց նա։

Կարապետյանցի խոսքով՝ խնդիրների մասին բարձրաձայնելը պետության դեմ քայլ չէ։ Ընդհակառակը՝ դրանք լռեցնելն ու արդարացնելն է վտանգում պետությունը, բանակը և յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։ Ըստ նրա՝ քանի դեռ չեն վերացվել այդ խնդիրների պատճառները, շարունակելու ենք բախվել նույն ողբերգություններին։

Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեցեց նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի հետ։

Հարցին, թե նախարարության տարածած հաղորդագրությունում մի կողմից հերքվում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հրապարակած տեղեկությունը, իսկ մյուս կողմից նշվում է, որ զինծառայողն ունեցել է առողջական այլ խնդիրներ, և արդյոք, եթե խոսքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին է, օրենքը թո՞ւյլ է տալիս նման անձի զորակոչը, Արամ Թորոսյանը պատասխանեց, որ զինվորի առողջական խնդիրների մանրամասները չի կարող հաղորդել․ «Որովհետև գործ ունենք անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի մասին օրենքների հետ։ Սակայն կարող եմ ասել, որ նա զորակոչվել է սահմանափակումով պիտանի ճանաչվելու հիմքով, այսինքն՝ ծառայության համար պիտանի է եղել սահմանափակումներով»։

Մեր ճշտող հարցին, թե արդյոք նախարարությունն ամբողջությամբ հերքո՞ւմ է զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Այո՛, ամբողջությամբ հերքում ենք ծեծի կամ, առավել ևս, դաժան ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունները։ Մենք վերահաստատում ենք երեկ տարածված մեր հաղորդագրությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք