ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածուների կազմը։
Քննարկումների և գաղտնի քվեարկության արդյունքում ՔՊ վարչությունը որոշեց ՔՊ խորհրդարանական կուսակցությանը առաջարկել ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները․
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով - Նազելի Բաղդասարյան
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով - Լուսինե Բադալյան
Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով - Սարգիս Խանդանյան
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով - Սիսակ Գաբրիելյան
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - Սոնա Ղազարյան
Մարդու իրավունքների պաշտպանության և հարցերի մշտական հանձնաժողով - Զարուհի Բաթոյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով - Վիլեն Գաբրիելյան
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով - Արուսյակ Ջուլհակյան
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - Տրդատ Սարգսյան
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով - Վահե Ղահրումյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով - Բաբկեն Թունյան
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով - Ծովինար Վարդանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար - Լիլիթ Մակունց։
Վարչապետը հավելեց, որ այս ընտրությունը չի նշանակում, որ բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև դա կախված է նաև ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։
Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրվել է 6 կին և 6 տղամարդ․ «Ընդ որում խմբակցության նախագահն էլ է կին ընտրվել, ստացվում ա, որ ոչ թե գերակշռում են, այլ նորմալ բալանս կա»։ Լրագրողի հարցին, թե դա միտումնավոր է արվել, Փաշինյանն ասաց՝ ոչ, փակ, գաղտնի քվեարկություն է եղել։