Ներքին 58 րոպե առաջ - 15:34 28-07-2026

Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել

Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14.189 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է»,– գրել է Ազիզյանը։