Ներքին Միտք 53 րոպե առաջ - 22:11 27-07-2026

Երբ երիտասարդը տեսնում է զինվորականի, որին ցանկանում է նմանվել, բանակը սկսում է ընկալվել որպես հեղինակավոր բացարձակ արժեք

Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԲԱՆԱԿԸ
Մաս 4
Էլիտար ստորաբաժանման ստեղծում (իմ երազանքը)
Նորակոչիկը բանակի դարպասն անցնելու առաջին իսկ օրը պետք է տեսնի մի ստորաբաժանում, որին նայելով կմտածի.

«Ես ուզում եմ ծառայել հենց այստեղ»։
Բանակում առաջին տպավորությունը մեծ ազդեցություն ունի զինվորի վերաբերմունքի վրա։ Եթե երիտասարդը տեսնում է կարգապահ, պատրաստված, արժանապատիվ զինծառայող, ծառայությունը նրա համար դառնում է ոչ միայն պարտականություն, այլ նպատակ, որին պետք է ձգտել։

Էլիտար ստորաբաժանումները միայն հատուկ նշանակության խմբեր չեն։ Դրանք ամբողջ բանակի չափանիշն են և ձևավորում են այն մշակույթը, որին ձգտում են մյուս ստորաբաժանումները։

Այդ ստորաբաժանման զինծառայողը պետք է տարբերվի՝
1. Կարգապահությամբ
2. Արտաքին տեսքով
3. Ֆիզիկական և մարտավարական պատրաստվածությամբ
4. Ժամանակակից տեխնոլոգիաների և սպառազինության կիրառման հմտությամբ
5. Հոգեբանական կայունությամբ և պատասխանատվությամբ

Այն չպետք է լինի փակ կամ արտոնյալ խումբ, այլ ամենաբարձր չափանիշներով ընտրված զինծառայողների դպրոց, որտեղ հայտնվում են միայն արժանավորները։

Ընտրությունը պետք է իրականացվի՝ գնահատելով.
1.Ֆիզիկական պատրաստվածությունը
2.Մասնագիտական գիտելիքները
3.Հոգեբանական կայունությունը
4. Ինտելեկտը
5. Առաջնորդի որակները

Այս ստորաբաժանման գլխավոր առաքելությունները պետք է լինեն՝
1. Սահմանել ամբողջ բանակի պատրաստվածության, կարգապահության և ծառայության մշակույթի չափանիշը։

2. Դառնալ բանակի կադրային դպրոց, որտեղ պատրաստված լավագույն զինվորները, սերժանտներն ու սպաները հետագայում իրենց փորձը կփոխանցեն ամբողջ բանակին։

3. Կատարել պետության համար ամենապատասխանատու և ամենաբարդ մարտական խնդիրները, որտեղ պահանջվում են առավելագույն պատրաստվածություն, արագ որոշումներ և բարձր պրոֆեսիոնալիզմ։
Այս գաղափարի ամենակարևոր ազդեցությունը մարտի դաշտից դուրս է։

Երբ երիտասարդը տեսնում է զինվորականի, որին ցանկանում է նմանվել, բանակը դադարում է ընկալվել որպես պարզապես պարտականություն և սկսում է ընկալվել որպես հեղինակավոր բացարձակ արժեք։
Առողջ մրցակցություն պետք է փոխարինի անտարբերությանը, պրոֆեսիոնալիզմը ձևականությանը, իսկ արժանապատիվ ծառայությունը քրեական ենթամշակույթին։

Էլիտար ստորաբաժանումը պետք է լինի ոչ միայն բանակի ամենապատրաստված ստորաբաժանումը, այլ այն դպրոցը, որտեղ ձևավորվում է վաղվա զինվորը, սերժանտը և հրամանատարը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը