Երգիչ Արկադի Դումիկյանը սոցիալական ցանցերում հրապարակել է մայրիկի մասնակցությամբ ջերմ տեսանյութ՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։
«Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»,- տեսանյութին կից գրել է երգիչը։
Արկադի Դումիկյանը բազմիցս է խոսել մայրիկի նկատմամբ ունեցած սիրո ու երախտագիտության մասին։ Երգչին մեծացրել է մայրը՝ Ինգան, և նա տարբեր առիթներով ընդգծել է, որ մայրը կարևոր դեր է ունեցել իր կյանքի ու ստեղծագործական ճանապարհի ձևավորման գործում։
Դումիկյանն անգամ մայրիկին նվիրել է «Мама» երգը, որն առանձնահատուկ տեղ ունի նրա երգացանկում։