Պարուհի Սոֆի Դևոյանն ու նրա ամուսինը՝ Կիմ Առաքելյանը, այս օրերին իրենց հանգիստն են վայելում Մալդիվներում:
Պարուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում կիսվում է հեքիաթային կադրերով, ինչպես նաև հարց ու պատասխան է կազմակերպել հետևորդների հետ՝ անդրադառնալով նաև անձնական ու հոգեբանական թեմաներին:
Հարցուպատասխանի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել էր. «Ունենո՞ւմ եք տագնապային գրոհներ, ո՞նց եք հաղթահարում»։
Ի պատասխան՝ Սոֆին անկեղծացել է՝ նշելով, որ ինքն էլ է առերեսվել նման ապրումների հետ և կիսվել է դրանք հաղթահարելու իր ձևով:
«Այո, ինձ մոտ էլ են լինում նման պահեր: Ամենակարևորը հասկանալն է, որ դա ժամանակավոր վիճակ է, անցնող էմոցիա, և պետք չէ վախենալ սեփական զգացմունքներից: Ինձ շատ օգնում է խորը շնչառությունը, մտքերս ուշադրության այլ կենտրոն տեղափոխելը, ինքս ինձ հետ անկեղծ խոսելն ու լիարժեք հանգիստ տալը»,- նշել է պարուհին:
Թամարա Քալանթարյան