Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Մաշ Իսրայելյանի և նրա ամուսնու՝ Գարիկ Սաֆարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել. երգչուհին երկրորդ դուստրն է լույս աշխարհ բերել: Ուրախալի լուրից հետո համացանցում է հայտնվել մայրիկի և նորածին փոքրիկի առաջին լուսանկարը:
Հրապարակված լուսանկարում պատկերված է Մաշան՝ նորածին դստերը գրկում: Նկարն անմիջապես արժանացել է հետևորդների ու երկրպագուների հիացմունքին:
Հիշեցնենք, որ զույգն արդեն մեծացնում է իրենց ավագ դստերը՝ Աննային: Ավելի վաղ Գարիկ Սաֆարյանը, հայտնելով երկրորդ դստեր ծննդյան մասին, գրառում էր արել․ «Բարի գալուստ, պապայի ծաղիկ»:
Թամարա Քալանթարյան