Ավելին 2 ամիս առաջ - 16:25 23-07-2026

Ճապոնիան պատրաստվում է խոզի երիկամների փոխպատվաստման փորձարկումների

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ճապոնական Մեյջի համալսարանի PorMedTec ստարտափը, սկսել է գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի բուծումը՝ 2028 թվականին կենդանուց մարդուն երիկամների փոխպատվաստման առաջին կլինիկական փորձարկումներն անցկացնելու նպատակով։ PorMedTec-ի ղեկավարությունը նախատեսում է այս նորարարական մեթոդը դարձնել բուժման լիարժեք տարբերակ ծանր երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների համար՝ մարդկային փոխպատվաստման և դիալիզի հետ մեկտեղ, հույս ունենալով, որ մինչև 2033 թվականը խոզի երիկամների տեղադրումը կդառնա բժշկական ստանդարտ պրակտիկա։

Այս պատմական նախագիծն իրականացվում է ամերիկյան eGenesis Inc. կենսատեխնոլոգիական ընկերության հետ համատեղ, որը տրամադրում է բջիջներ՝ 69 հատուկ գենետիկական մոդիֆիկացիաներով, ինչը թույլ է տալիս կանխել մարդու օրգանիզմի կողմից փոխպատվաստված օրգանի մերժումը։

Պաշտոնական հաստատում ստանալուց հետո փորձարկումները միաժամանակ կմեկնարկեն Ճապոնիայի երկու խոշոր հիվանդանոցներում, իսկ ընկերությունը նպատակադրված է արդեն 2030 թվականին ստանալ կենդանական օրգանների փոխպատվաստման պայմանական թույլտվություն։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան