Ավելին 2 ամիս առաջ - 11:41 23-07-2026

Արիզոնայում արջը բարձրացել է էլեկտրասյան վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Արիզոնա նահանգում արտասովոր դեպք է գրանցվել, երբ արջը բարձրացել է էլեկտրամատակարարման սյան վրա և հանգիստ նստել վերևում։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, տարածքով անցնող վարորդներից մեկը, նկատելով կենդանուն, անմիջապես զանգահարել է 911 փրկարար ծառայություն, սակայն պարզվել է, որ նրանք արդեն տեղյակ էին իրավիճակին և համապատասխան մասնագետներ էին ուղարկել դեպքի վայր։

Վտանգավոր պատահարներից խուսափելու համար էլեկտրացանցերի աշխատակիցները ժամանակավորապես անջատել են էլեկտրաէներգիան, ինչից հետո զգուշությամբ ստիպել են արջին ցած իջնել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ կենդանին ապահով վերադարձել է բնություն։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան