Ավելին 2 ամիս առաջ - 10:27 23-07-2026

Ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա աջակցություն․ Տատյանա Կիմ

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ այսօր սկսվել են Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ապրանքների սեփականատեր վաճառողների առաջին վճարումները։

Նրա խոսքով՝ առաջնահերթ աջակցություն կստանան առավել փոքր և խոցելի բիզնեսները, որոնց թիվը գերազանցում է 88 հազարը։ Վճարված գումարները վաճառողների անձնական հաշիվներում կհայտնվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում կվերականգնվի նաև ապրանքների դուրսբերման ծառայության բնականոն աշխատանքը։ Այժմ Wildberries-ը կենտրոնացած է ապրանքների վերաբաշխման վրա տարբեր լոգիստիկ համալիրների միջև՝ ապահովելու ապրանքաշրջանառության արդյունավետությունն ու գործընկերների գործունեության կայունությունը։ Միաժամանակ նշվում է, որ լոգիստիկ գործընթացների վերակազմավորման պայմաններում առաջնահերթությունը տրվում է գնորդների պատվերների հավաքագրմանը՝ սպառողական պահանջարկն ապահովելու նպատակով։

Տատյանա Կիմը նաև հայտնել է, որ այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տվյալներով, ցավոք, մեկ մարդ զոհվել է։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և նշել, որ ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։
«Մենք կհաղթահարենք այս ամենը»,- ամփոփել է Wildberries-ի հիմնադիրը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան