Ավելին Ներքին 2 ամիս առաջ - 16:57 21-07-2026

Լրացրեց հորս բացը. Լիլուի այցելությունը սկեսրայրի գերեզմանին և խոստովանությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն, ով պարբերաբար կիսվում է իր ընտանեկան կյանքի ուրախ ու տխուր պահերով, հերթական հուզիչ հրապարակումն է արել: Երգչուհին ամուսնու և երեխաների հետ այցելել է տարիներ առաջ ԱՄՆ-ում կյանքից հեռացած սկեսրայրի՝ Ավոյի գերեզմանին՝ հարգելով նրա անմար հիշատակը:

Լիլուն, ով միշտ առանձնահատուկ ջերմությամբ է խոսել սկեսրայրի մասին, սոցցանցերում լուսանկար է հրապարակել ընտանեկան այցելությունից: Կադրին կից երգչուհին կատարել է կարճ գրառում.

«Միշտ մեր սրտերում։ Մեր սիրելի Ավո»,- գրել է Լիլուն:

Ավելի վաղ, անդրադառնալով ընտանիքի համար այս չափազանց ծանր ու ցավալի կորստին, երգչուհին կիսվել էր իր հոգու դատարկությամբ և այն բացառիկ դերով, որն իր կյանքում ունեցել է սկեսրայրը.

«3 տարի առաջ ծանոթացա մի ՄԱՐԴՈՒ հետ, ով դարձավ իմ Հայրն ու ընկերը։ Նա կարողացավ լցնել հոգուս դատարկությունն անսահման ջերմությամբ։ Հաճախ եմ լսում, որ անփոխարինելի մարդ չկա, բայց հավատացնում եմ՝ կա ու այն մարդն է, ով դարձավ իմ հայրն ու ինձ տվեց այն ամենն, ինչ հայրս չէր տվել ու լրացրեց նրա բացը։ Նա ամենաառաջինն էր, ով գրկաբաց ինձ ընդունեց։ Նա այն մարդն է, ում մեջ խտացած են մարդկային ամենաբարի և դրական հատկանիշները»,- անկեղծացել էր երգչուհին:

Երկրպագուները մեկնաբանությունների բաժնում իրենց աջակցությունն են հայտնել երգչուհու ընտանիքին՝ նշելով, որ նման ջերմ հիշողություններն ու հարգանքը լավագույն ապացույցն են այն մեծ սիրո, որ տիրել է նրանց ընտանիքում:



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան