Ներքին 2 ամիս առաջ - 12:50 18-07-2026

Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երիտասարդ երգիչ Գրիշա Ասատրյանը նշել է ծննդյան տարեդարձը: Օրվա առթիվ երգիչը հանդես է եկել գրառմամբ՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին անդադար սիրո համար: Սակայն տոնական օրվա ամենամեծ անակնկալը մատուցել է նրա քույրը՝ Սյուզին, ով եղբոր համար վերջին վայրկյանին ուղևորություն է կազմակերպել:

Գրիշա Ասատրյանն իր ինստագրամյան էջում կիսվել է տոնական լուսանկարներով և դիմել իր հանդիսատեսին, առանց որի չի պատկերացնում իր կյանքն ու գործունեությունը. «Մեկ տարով էլ մեծացանք, սիրելիներս։ Ինչքան որ կապրեմ՝ սիրով և հպարտությամբ երգելու եմ ձեզ համար, սիրելիներս։ Շնորհակալ եմ»,- նշել է հոբելյարը:

Երգչի քույրը՝ Սյուզին, որոշել է տոնական օրը վերածել անմոռանալի արկածի: Նա հանկարծակի որոշում է կայացրել և եղբոր համար ուղևորության տոմսեր գնել՝ սահմանելով իսկական ռեկորդ, երբ տանից դուրս գալու և օդանավակայան հասնելու համար մնացել էր հաշված րոպեներ:

Սյուզին սոցցանցերում պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել.

«Լավագույն արկածներից մի քանիսը սկսվում են հանկարծակի որոշումներից։ Իմը սկսվեց ժամը 13:15-ին տոմս ամրագրելով՝ 16:10-ի չվերթի համար»,- գրել է նա:

Երկրպագուները հաջող թռիչք ու բարի ճանապարհ են մաղթել սիրված երգչին:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան